Հրատապ թեմա Աշխարհում
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում, հանգամանք, որ էլ ավելի է խաթարում մարդու հոգեկան վիճակը` նրան հասցնելով սթրեսային իրավիճակների և դեպրեսիայի, հատկապես, երբ խոսքը հոգեկան հավասարակշռությունն այս կամ այլ կերպ խաթարված մարդկանց մասին է:
Գաղտնիք չէ, որ անկախ տարիքից, սեռից ու սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, հոգեկան խանգարումները կարող են լինել ցանկացած մարդու մոտ: Ահա ինչու հույժ կարևոր է ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Հոգեկան առողջության միջզգային օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նիստերի դահլիճում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և ԱԱԻ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, համատեղ ծրագրեր, որոնք վերաբերում են հոգեկան առողջության ոլորտում կլինիկական չափորոշիչների և ուղեցույցների մշակման, մասնագետների և հասարակության լայն շերտերի համար տեղեկատվական և կրթական ձեռնարկների, ուղեցույցների և այլ նյութերի պատրաստման-հրատարակման, գիտաժողովների կազմակերպման, գիտական հետազոտությունների և ծրագրերի իրականացման, ոլորտը կանոնակարգող իրավական փաստաթղթերի նախապատրաստման, բնակչության հոգեկան առողջության պահպանման և բարելավմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Ստորագրելով համագործակցության հուշագիրը, ԱԱԻ-ի տնօրենի պաշտոնակատար Պարունակ Զելվեյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, անդրադարձան այն խնդրին, որ դեռևս 1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը միջազգային օր հայտարարելով, հիմնական նպատակը ուշադրությունը հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա սևեռելու հրատապությունն է, որպեսզի խնդրո առարկան ոչ միայն մտահոգի հոգեկան խանգարումներ ունեցողներին ու նրանց հարազատներին, բուժանձնակազմին, այլև հասարակության լայն շերտերին:
Վկայակոչելով ԱՀԿ-ի տվյալները, պարոն Սողոյանը նշեց, որ 2020 թվականին դեպրեսիան լինելու է երկրորդ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում, իսկ 2030-ին կլինի ամենատարածված խանգարումը: Նա փաստեց, որ ամբողջ աշխարհում 350 մլն մարդ ունի դեպրեսիա, իսկ 450 մլն մարդ տառապում է զանազան հոգեկան խանգարումներով:
Հոգեկան առողջության միջազգային օրվա այս տարվա կարգախոսը`«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ», լավագույնս է արտահայտում հիմնախնդրի էությունը:
Պարոն Սողոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 10-ից նորյեմբերի 10-ը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կլոր սեղան քննարկումներից, մամլո ասուլիսներից ու հոդվածների հրապարակումներից բացի, պատրաստվել են և շահագրգիռ կազմակերպություններին կտրամադրվեն դեպրեսիայի վերաբերյալ ԱՀԿ-ի ուղեցույցները, կկազմակերպվեն այցելություններ մարզեր, հեկտեմբերի 17-21-ը Պրահայում կայանալիք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի միջազգային գիտաժողովին կներկայացվեն Հայաստանում հոգեկան առողջության հայեցակարգի վերլուծական մասը և հիմնախնդիրները, կձևավորվի հոգեկան խանգարում ունեցողների ինքնօգնության խումբ և այլ ձեռնարկումներ, որոնք կնպաստեն բնակչության հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանը:
23.11.2012 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ